Այստեղ ծերունիների տեղը չէ՝ բուժումը թանկ արժե: Գերմանացի թոշակառուները բուժման նպատակով գնում են Արևելյան Եվրոպա և Ասիա:
Այդ տարածաշրջաններում նրանք հույս ունեն «փրկվել» հայրենիքի բժշկական սպասարկման բարձր գնից: Գերմանիայում նույնիսկ ծառայություն է գործում, որը զբաղվում է արտերկրում գերմանացի թոշակառուների համար ծերանոցներ և կացարաններ փնտրելու հարցերով:
The Guardian-ի տեղեկություններով՝ անցած տարի Հունգարիա է տեղափոխվել ավելի քան 7000 տարեց գերմանացի, ևս 3000-ը բնակություն են հաստատել Չեխիայում: Հարյուրավոր թոշակառուներ բնակվում են Սլովակիայում, Իսպանիայում, Հունաստանում, Ուկրաինայում, Թաիլանդում և Ֆիլիպիններում:
Տարեցների միգրացիայի աճի պատճառով քննադատները Գերմանիայի սոցապահովման համակարգի գործունությունն անվանել են «անմարդկային վտարում»:









































