Ադրբեջանում և Թուրքիայում ամուր կայունությունը նպաստել է էներգետիկ միջանցքի ստեղծմանը, որը կմիավորի Հարավային Կովկասն ու բալկանյան երկրները: Anadolu գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Նրա խոսքով՝ մինչ Թուրքիան և Ադրբեջանը տնտեսական կարևոր նախագծեր են իրականացնում, մի շարք հարևան երկրներում շարունակվում են քաղաքական ճգնաժամերը:
Դավութօղլուն նաև նշել է, որ տարածաշրջանում կարևորագույն նախագծերից մեկը Անդրանատոլիական գազամուղի (TANAP) շինարարությունն է: