2012թ. ընթացքում ՏԻՄ ընտրությունները, համաձայն նոր Ընտրական օրենսգրքի պահանջների, առաջին անգամ անցկացվեցին համախմբված կերպով` փետրվարի 12-ին, հուլիսի 8-ին, սեպտեմբերի 9-ին և սեպտեմբերի 23-ին: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր տարեվերջյան ասուլիսի ժամանակ նշեց, որ ընդհանուր առմամբ ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին 815 համայնքում, որից 704-ում` համայնքի ղեկավարի, 751-ում` ավագանու: Համայնքի ղեկավարի ընտրություններ անցկացրած 704 համայնքից 146-ում կամ 21 %-ում ընտրվել են նոր համայնքապետեր:
Ոլորտի կարևոր խնդիրներից նախարարը նշեց համայնքապետերի գործողությունների նկատմամբ հանրային վստահության հարցը, տեղական հարկային վարչարարության բարելավումը՝ բյուջեները թերակատարվում են, ոռոգման համակարգի համար կարևոր նշանակություն ուներ Մարմարիկի ջրամբարի շահագործումը:
2008թ. հունվարի 1-ի դրությամբ ձևակերպված շուրջ 2.3 մլրդ դրամ պարտքերից 2012թ. դեկտեմբերի 15-ի դրությամբ առկա է մոտ 99.4 մլն դրամ պարտք։ 2012թ. ընթացքում պարտքի մարում է կատարվել 68,962 հազ. դրամի չափով:











































