Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Հայաստանում սովորող 111 սիրիահայ ուսանողներ ստացել են ուսման վարձերի փոխհատուցում

Դեկտեմբերի 28-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կրթաթոշակի հավաստագրեր է տրամադրել սիրիահայ ուսանողներին։ Ուսման վարձերի փոխհատուցում ստացան Հայաստանում սովորող 111 սիրիահայ ուսանողներ։ Վերջիններիս ուսման վարձերի փոխհատուցման նպատակով ՀՀ կառավարությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամին է հատկացրել 40 միլիոն դրամ։

Ուսման վարձերի փոխհատուցման հավաստագրերը սիրիահայ ուսանողներին հանձնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Իր խոսքում վարչապետը նշեց, որ ՀՀ կառավարությունը ձեռնարկել է մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են սիրիահայերի խնդիրների լուծմանը։ «Ես ուրախ եմ, որ արդեն հարյուրավոր սիրիահայ ուսանողներ ունենք Հայաստանի Հանրապետությունում։ Այս ծրագիրը սիրիահայ ուսանողներին աջակցելու նպատակ ունի, որպեսզի նրանք ժամանակավոր դժվարությունները կարողանան ավելի հեշտ հաղթահարել։ Մենք հետևելու ենք, թե ինչպես են ձեր գործերն ընթանում բուհերում, ինչ դժվարությունների եք հանդիպում, ինչպես եք ինտեգրվում։ Մենք մշտապես ձեր կողքին ենք լինելու, և դուք առարկայորեն տեսնելու եք պետության օժանդակությունը»,- նշեց ՀՀ վարչապետը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ ուսման վարձի փոխհատուցում կստանան Հայաստանում գտնվող բոլոր սիրիահայ ուսանողները՝ անկախ նրանից, սովորում են պետական, ոչ պետական բուհերում, թե միջին մասնագիտական կրթական հաստատություններում։ Կ. Ավագյանը հայտարարեց նաև հայաստանցի ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման ծրագրի մեկնարկի մասին, որի համար ՀՀ կառավարությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամին է հատկացրել 60 մլն դրամ։ Նա ընդգծեց, որ սոցիալական վիճակը չպետք է խոչընդոտ լինի որևէ երիտասարդի՝ կրթություն ստանալու համար։

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ ԿԳ նախարարության կարողությունները բավարար էին, որպեսզի սիրիահայերի հետ կապված նախապես չպլանավորված իրադարձություններին օպերատիվ և բովանդակային արձագանք տրվեր։ ՙԲազում մեխանիզմներ են ներդրվել սիրիահայերի կարիքները բավարարելու համար թե՜ հանրակրթության, թե՜ մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում։ Մենք, յուրաքանչյուր սիրիահայ երեխայի կրթական կարիքի բավարարման համար նպաստավոր պայմաններ ստեղծելով, պատրաստ ենք հաջորդ տարի նույնպես պետական քաղաքականության շրջանակներում նույնական վերաբերմունք ցուցաբերել տեղացի և սիրիահայ աշակերտների և ուսանողների համար»,- նշել է Արմեն Աշոտյանը։

Մուրադ Պողոսյանը Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանող է։ Երեք ամիս առաջ է Սիրիայից տեղափոխվել Հայաստան։ Նա իր երախտագիտությունը հայտնեց ուսման վարձի փոխհատուցման համար՝ նշելով, որ այն որոշակիորեն կլուծի իր խնդիրները։

Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանող Վրույր Բիլամջյանն ուրախ է, որ Հայաստանում է և նշում է, որ հայրենիքում իրեն ընդունել են գրկաբաց, կառավարությունը մեծ աջակցություն է հայտնում ինչպես Հայաստանում, այնպես էլ Սիրիայում ապրող սիրիահայերին։ Վրույրը համոզված է, որ և՜ ինքը, և՜ այստեղ գտնվող իր սիրիահայ ընկերները մասնակցելու են Հայաստանը զարգացնելու, բարելավելու գործին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում