Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը հուսով է, որ իր թիմը հաջող ելույթ կունենա աշխարհի 2014 թվականի առաջնությանը:
Միաժամանակ «Սանթոս»-ի ֆուտբոլիստը նշել է, որ դա հնարավոր կլինի, եթե Լուիս Ֆելիպե Սկոլարիի սաները թիմային խաղ ցուցադրեն:
«Երբ խաղում եմ Բրազիլիայի ազգային թիմի կազմում, մեծ ճնշում չեմ զգում: Սակայն միշտ երազել եմ աշխարհի չեմպիոն դառնալ: Բազմաթիվ տիտղոսներ եմ ցանկանում նվաճել առաջիկայում: Ազգային թիմի կազմում բարձրակարգ վարպետների կողքին եմ խաղում»,- նշել է Նեյմարը:








































