Հայի կողմից Պյատիգորսկում բռնաբարված ու սպանված 9-ամյա Անի Պրոկոպենկոյի գործը քննչական մարմինները փոխանցել են դատարան:Նման հայտարարություն է արել ՌԴ Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը` փոխանցում է RIA Novosti-ն:
«30-ամյա Վլադիմիր Համբարձումովի դեմ հարուցված քրեական գործի հետաքննությունն ավարտվել է… Գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան՝ ըստ էության դիտարկելու համար»,- ասել է նա:
Մեծ արձագանք ստացած հանցագործությունն իրականացվել էր 2012-ի հուլիսի 23-ին, երբ բանտից կարճ ժամանակ առաջ ազատ արձակված տղամարդը փողոցում հանդիպել էր մանկահասակ աղջկան, ներկայացել որպես կոսմետիկական ընկերության ներկայացուցիչ և նրան առաջարկել գումար աշխատել: Նա երեխային անտառ էր տարել, բռնաբարել և խեղդել:
Հետաքննության ընթացքում ի հայտ է եկել նրա մասնակցությամբ սեռական բնույթի ևս երկու հանցագործություն: Այդ փաստերով նույնպես մեղադրանքներ են առաջադրվել: Մինչ օրս ավարտված չեն գենետիկական և այլ դատական փորձաքննությունները, կա նաև տուժածների և մեղադրյալների նյութերին ծանոթանալու անհրաժեշտություն, այդ իսկ պատճառով քննության ժամկետը 6 ամսով հետաձգվել է: