Tuesday, 14 05 2024
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է

Ժողովրդավարությունն ու ԼՂ կարգավորումը չարժե միմյանց հետ կապել (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը


– Պարոն դեսպան, ինչպե՞ս եք գնահատում միջազգային հանրության, հատկապես ԵՄ-ի և ԱՄՆ-ի գործողությունները Լիբիայում:


– Կարծում եմ` Լիբիայում գործողություններ ծավալելն անհրաժեշտ է, եթե հաշվի առնենք Քադաֆիի վարած քաղաքականությունը իր սեփական ժողովդի դեմ: Այդ գործողությունները նաև օրինական են, քանի որ հիմնված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման վրա, որն աջակցել է միջազգային հանրությունը` ներառյալ Արաբական լիգան և արաբական երկրները: Այդ գործողությունները նաև ճիշտ են, քանի որ պետք է փորձել կանխել գործողությունները, որոնք վատ հետևանքներ կարող են ունենալ քաղաքացիական հասարակության համար: Այսօր (մարտի 29-ին) Լոնդոնում կոնֆերանս է տեղի ունեցել, որին մասնակցել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, արտգործնախարարներ 30 երկրներից, ներկայացուցիչներ նաև Արաբական լիգայից:


– Ինչո՞ւ Գերմանիան չմիացավ Լիբիայի դեմ ռազմական գործողություններին:


– Գերմանիան գործողությունները խրախուսում է, մեկ այլ հարց է` ով է տրամադրում ռազմական ուժերը: Ամեն երկիր ինքն է որոշում` ինչպիսի դեր ունենալ ռազմական գործողություններում: Այն, որ Գերմանիան զորք չի տրամադրում` չի նշանակում, որ Գերմանիան չի պաշտպանում ՄԱԿ-ի որոշումը:


– Ինչո՞ւ էր Մեծ Բրիտանիայի դիրքորոշումն այդքան կարծր:


– Սա միայն Մեծ Բրիտանիայի պատասխանը չէ: Մենք աշխատում ենք Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և բազում այլ երկրների` ներառյալ Արաբական լիգայի երկրների հետ: Անհրաժեշտ է հասկանալ, որ սա ոչ թե կոնկրետ մի տարածաշրջանի պատասխանն է, այլ շատ ավելի մեծ ընդգրկում ունեցող արձագանք, որը ներառում է նաև արաբական երկրները:


– Այս օրերին բավական պայթունավտանգ է նաև իրավիճակը Սիրիայում: Ինչո՞ւ միջազգային հանրությունը նույն արձագանքը չի ցուցաբերում Սիրիայի պարագայում:


– ԱՄՆ պետքարտուղարը և Մեծ Բրիտանիայի իշխանությունը խստորեն դատապարտել են Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները` Սիրիայի կառավարությանը կոչ անելով թույլ տալ մարդկանց ազատորեն հավաքվել և իրենց կարծիքն արտահայտել: Ժողովրդի դեմ ուժի գործադրումը ճիշտ պատասխան չէ:


Միևնույն ժամանակ, իրավիճակը Սիրիայում տարբերվում է: Այստեղ պոտենցիալ սպառնալիքը շատ ավելի փոքր է, ուստի ես չէի ցանկանա համեմատել Լիբիայի և Սիրիայի իրավիճակները:


– Հայաստանը նման իրավիճակում էր 2008թ., երբ տասը մարդ գնդակահարվեց, բայց միջազգային հանրության արձագանքը համարժեք չէր: Դա աշխարհի կողմից երկակի ստանդարտներ կիրառելու հետևա՞նք է, թե՞ ընդգծված քաղաքականություն` նավթով հարուստ երկրի հանդեպ: Գուցե աշխա՞րհն է փոխվել Թունիսի և Եգիպտոսի հեղափոխություններից հետո: Եթե այո, ապա արդյո՞ք կարող ենք վստահ լինել, որ եթե Հայաստանը կրկին նույն իրավիճակում հայտնվի, միջազգային հանրության արձագանքն այլ կլինի:


– Ինչ վերաբերում է 2008թ.-ի դեպքերին, ասեմ, որ բրիտանական կառավարությունը դատապարտեց ուժի կիրառումը և կոչ արեց գործի առթիվ անկախ հետաքննություն անցկացնել, և շարունակում ենք դա ակնկալել: Ինչպես ասացի, ուժի կիրառումը ճիշտ պատասխան չէ: Մարդիկ ամեն երկրում իրավունք ունեն հավաքներ անցկացնելու և իրենց կարծիքը հայտնելու:


– Չե՞ք կարծում, որ Եգիպտոսի ու Թունիսի հեղափոխություններից հետո աշխարհի տրամադրություններն են փոխվել:


– Չեմ կարծում, որ մեծ բան է փոխվել: Հիմնարար ազատությունները նույնն են բոլոր երկրներում, այդ թվում` նաև Հայաստանում:


– Շատ փորձագետներ թերահավատորեն են վերաբերվում Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բանակցային գործընթացին: Նրանք կարծում են, որ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը ժողովրդավարական իշխանություն չունեն, իսկ միմյանց նկատմամբ չունեն բավարար վստահություն: Կարծում եք` որևէ հակամարտություն, այդ թվում` և ԼՂ հակամարտությունը, կարո՞ղ է լուծվել առանց ժողովրդավարական ինստիտուտների հաստատման:


– Ժողովրդավարական ինստիտուտների կայացումը և բանակցային գործընթացը շատ կարևոր են: Դրանք զուգահեռ պիտի տարվեն: Բայց չարժե այդ երկու գործընթացները կապել միմյանց: Հնարավոր է հասնել հակամարտությունների լուծման երկրներում, որոնք չունեն ժողովրդավարական ինստիտուտներ: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, իհարկե, մենք կուզեինք ավելի արագ արդյունքներ տեսնել` ներառյալ փոխզիջումների գնալու պատրաստակամությունը, ներառյալ և այն, որ երկու կողմերն էլ, բաց քննարկումներ անցկացնելով, իրենց հասարակություններին պիտի բացատրեն, թե ինչ փոխզիջումներ են անհրաժեշտ հակամարտության լուծման համար:


– Ո՞րն է, ըստ Ձեզ, ՆԱՏՕ-ի դերը Հարավային Կովկասում:


– Մենք շուտով կբանակցենք Հայաստանի հետ երրորդ համագործակցության ծրագրի շուրջ: Եկող շաբաթ կքննարկենք երկրորդ համագործակցության ծրագրի արդյունքները: Մեծ առաջընթաց է գրանցվել, եթե նայենք պաշտպանության ոլորտի բարեփոխումներին: Հայաստանում, ինչպես նաև Վրաստանում, Ադրբեջանում ժողովուրդները պիտի որոշեն` որքան արագ զարգացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ: Հետաքրքիր է, օրինակ, որ Հայաստանը միաժամանակ կարող է մասնակցել երկու ռազմական դաշինքի ծրագրերում: ՆԱՏՕ-ն չի ստիպում որևէ երկրի համագործակցել:


– Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միաժամանակ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարները ինչպե՞ս եք գնահատում:


– ՆԱՏՕ-ն բաց է երեք երկրների հետ համագործակցության համար: Հարցն այն է` ի՞նչ չափի համագործակցություն են նրանք ակնկալում: Երեք երկրների հետ համագործակցության քայլեր են արվում: ՆԱՏՕ-ին անդամակցելու համար երկիրը պիտի որոշակի բարեփոխումներ կատարի: Բոլոր երկրներում առաջընթաց կա այդ առումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում