YouTube-ում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են տան ճաշասենյակի գորգին պառկած փոքրիկն ու հսկա շունը գրկախառնվում, հոտոտում միմյանց, խաղում: Ավելին, շունը լիզում է երեխայի դեմքը:
Տեսանյութից դատելով՝ դա միանգամային նորմալ է ընտանիքի համար, քանի որ դա տեղի է ունենում ընտանիքի անդամների աչքի առջև. փոքր հեռավորության վրա նրանք, բազմոցին նստած, հեռուստացույց են դիտում:
Մեկնաբանություններում որոշ օգտատերեր իրենց հիացմունքն են արտահայտել մարդու և կենդանու միջև նման ջերմ հարաբերությունների վերաբերյալ, նույնիսկ խոստովանել, որ տեսանյութը դիտել են մի քանի անգամ, սակայն մեկ այլ օգտատեր, որը հավանաբար բժիշկ է, նախազգուշացրել է նման շփում թույլ չտալու մասին, քանի որ երեխայի մոտ հնարավոր են ալերգիկ ռեակցիաներ և կենդանու մարմնի բատերիաներից այլ հնարավոր հետևանքներ:






































