«Առաջին լրատվական»-ին հասած տեղեկություններով, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի հոր ինքնասպանության պատճառը ՀՔԾ-ում քննվող գործով նրա` վկայի կարգավիճակն է եղել: Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Գավառում հրազենի կիրառմամբ կատարված մի հանցագործություն կոծկվել էր, հանցագործություն կատարողներն էլ հովանավորվել էին Գավառի ոստիկանապետի և Հովիկ Թամամյանի «դաբրոյով»: Այդ հանցագործության կատարման մեջ կասկածվում են եղբայրներ Արամ և Արթուր Մ.-երը, ովքեր կալանավորված են:
Հ.Թամամյանի պաշտոնանկությունից հետո, մտավախություն ունենալով, որ գործի վարույթը կվերսկսեն, նրանք ՔԿՀ-ից «քսիֆ» են ուղարկել Գավառի ոստիկանապետին` պահանջելով, որ վերադարձնի այն 300 հազար դոլարը, որն իրենք վճարել են գործը փակելու համար: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, հենց այդ 300 հազար դոլարի հետևից Հ.Թամամյանի հայրն է գնացել և քրգործով դարձել վկա:









































