Լոգիստիկայի համաշխարհային շուկայի առաջատարներից մեկը՝ DHL-ը, հրապարակել է աշխարհի ամենահաջող տնտեսությունների վարկնիշային ցուցակը,- հայտնում է արաբական Al-Arabia պարբերականը:
Հետազոտության ընթացքում հաշվի են առնվել տնտեսությունների գլոբալ փոխներգործությունը, զբոսաշրջիկների թիվն ու կապիտալի չափը, ուղղակի օտարերկրյա ներդրումների քանակը, ապրանքային ու ծառայությունների առևտուրը:
Նշվում է, որ առաջին տասնյակի 9 երկրները գտնվում են Եվրոպայում, ինչը ցույց է տալիս, որ այդ տարածաշրջանն ամենաբացն է աշխարհում:
Արաբական երկրներից ԱՄԷ-ն 23-րդ տեղում է, Բահրեյնը՝ 27-րդ, Սաուդյան Արաբիան՝ 36-րդ, Սիրիան՝ 127-րդ: Ներգաղթյալների համար լավագույն 4 երկրներն են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Կանդան և Ֆրանսիա: Նրանց հաջորդում է Սաուդյան Արաբիան։
Հարցման արդյունքներով՝ 31 մլն մարդ ցանկություն է հայտնել ներգաղթել Սաուդյան Արաբիա: ԱՄՆ ուզում է գնալ 150 մլն մարդ: Արտագաղթի հիմնական պատճառներից են ավելի լավ տնտեսական պայմաններ փնտրելը, նոր աշխատանք ստանալը:









































