Ըստ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի՝ մեր հասարակությունը պրոբլեմ ունի, ըստ հասարակության տրամաբանության՝ «իշխանությունը համարվում է բո-բո, ցակացածը, ով իշխանությանը դեմ է, դառնում է հրեշտակ»: Հասարակությունն ինքը սատանաների ու հրեշտակների է բաժանում մարդկանց: Ջհանգիրյանը այն ժամանակ սատանա էր, հիմա, քանի որ իշխանության դեմ է, հրեշտակ է: Նույն մարդը: Կարծում եմ՝ պետք է կամաց-կամաց դուրս գալ այդ վիճակից: Պետք է հասարակությունը նայի՝ ոչ թե այս մարդը իշխանությանը հայհոյեց, ուրեմն լավն է, գովեց, ուրեմն վատն է»:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ Դուք հիմա Գագիկ Ջհանգիրյանին ավելի շատ հրեշտա՞կ եք համարում, թե՞ սատանա, նա պատասխանեց. «Երբեք հրեշտակ չեմ համարել Ջհանգիրյանին: Ինձ համար բացարձակապես նշանակություն չունի՝ ո՞վ է իշխանության մեջ եղել, ով՝ ընդդիմության: Ես նայում եմ, թե ո՞վ է օգուտ բերել պետությանը: Ինձ համար ծիծաղելի կլիներ, որ Ջհանգիրյանը նմանվեր հրեշտակի»:











































