Եգիպտոսում սկսվել է պետական դավաճանության գործով հետաքննություն, որի գլխավոր մեղադրյալները Եգիպտոսի ընդդիմության` «Ազգային փրկության ճակատ» կուսակցության ղեկավարներն են: Այս մասին հայտնում է Ria-ն` վկայակոչելով Կահիրեում երկրի գլխավոր դատախազության ներկայացուցչի հայտարարությունը:
Դեկտեմբերի սկզբին գլխավոր դատախազություն հայց էր ներկայացվել, ըստ որի` պետական հեղափոխություն նախապատրաստելուն մասնակցել են նաև «Ադ-Դուստուր» լիբերալ կուսակցության առաջնորդ, ԱԷՄԳ–ի նախկին ղեկավար Մուհամմեդ էլ-Բարադեյը, Եգիպտոսի կոնգրեսի նախագահ, ԱՊԼ–ի նախկին ղեկավար Ամր Մուսան, Եգիպտոսում ազգային շարժման ղեկավար, նախագահի նախկին թեկնածու Համդին Սաբահին:
Ինչպես նշված է հայցում, նրանք, ստեղծելով «Ազգային փրկության ճակատ»–ը, դրա անունից Եգիպտոսի ժողովրդին կոչ են արել «տապալել ներկա իշխանությունը, մարդկանց հրահրել են զանգվածային բողոքի ակցիաների` գործող նախագահ Մուհամմեդ Մուրսիի դեմ»:







































