Զինված ապստամբների ջոկատի հարձակման հետևանքով Պակիստանի հյուսիս-արևմուտքում քաղաքացիական պարեկային ծառայության 22 աշխատակիցներ գերի են վերցվել։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Ըստ տեղական իշխանությունների՝ երկու ոստիկաններ վիրավորվել են Փեշավարի մերձակայքոմ տեղի ունեցած հարձակման հետևանքով: 200 գրոհայիններից կազմված խումբը հարձակվել է Փեշավարի մերձակայքում գտնվող քաղաքացիական պարեկների հենակետի վրա:
Տեղական անվտանգության ուժերն արդեն զբաղվում են կորածների որոնման աշխատանքներով:
Առայժմ ոչ մի խմբավորում իր վրա չի վերցրել հարձակման և զինծառայողների առևանգման պատասխանատվությունը:








































