Ինչպես հայտնում է Read White Web-ը, կանադացի փոփ երգիչ Ջասթին Բիբերի տեսահոլովակը YouTube-ում դուրս է եկել առաջին տեղը` երաժշտական տեսահոլովակների այցելությունների քանակով:
Baby երգի տեսահոլովակը դիտել է ավելի քանի 500 մլն մարդ: Ներկա պահին այն արդեն անցել է ամերիկացի երգչուհի Lady Gaga-ի Bad Romance երգը, որն ունի «ընդամենը» 360 մլն դիտում:
Հատկանշական է, որ Baby տեսահոլովակը, լինելով ամենաշատ դիտվողը, զբաղեցնում է առաջին տեղը YouTube-ի այն տեսահոլովակների շարքում, որոնք հավանության չեն արժանանում նույն կայքի այցելուների կողմից: Baby տեսահոլովակը չի հավանել մեկ միլիոն մարդ:
Չսիրված տեսահոլովակների ցուցակում երկրորդ հորիզոնականում է Բիբերի Never Say Never երգը:







































