Թուրքական մամուլը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է Հյուսիսային Իրաքի կառավարությանը պատերազմի դեպքում աջակցել նրան: Այս մասին է գրել լիբերալ Radikal հրատարակությունը՝ հղում կատարելով լիբանանյան Daily Star–ին։
Ինչպես տեղեկացնում է Radikal-ը, ցանկացած պահին Բաղդադի և քրդական ինքնավարության միջև կարող է պատերազմ սկսվել: Քանի որ Անկարան հետաքրքրված է Հյուսիսային Իրաքի հետ համագործակցությամբ, ապա Էրդողանը խոստացել է ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանիին զինված աջակցություն ցուցաբերել:
Անցնող տարում Բարզանին հաճախ է այցելել Թուրքիա, և Անկարան այս առաջնորդի հետ ջերմ հարաբերություններ ունի: Թուրքական Hürriyet–ն իր անհանգստությունն է արտահայտել այն կապակցությամբ, որ պետությունը կարող է հերթական անգամ պատերազմի մեջ ներքաշվել՝ առանց զգուշացնելու իր բնակիչներին:
Hürriyet-ը նշել է նաև, որ Հյուսիսային Իրաքում պատերազմի հավանականությունն աճում է: Բաղդադը, ընդհանուր առմամբ, համաձայն է Քրդստանի անկախությանը, սակայն երբեք չի համաձայնի նորաստեղծ պետությանը նվիրել Կերկուկա և Մոսուլա քաղաքները:







































