Հոկտեմբերի 20-ի գիշերը Վրաստանի վարչապետի տան մոտ երկրի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայայի նկատմամբ արդարացի դատի պահանջով ակցիան վերջացել է 6 մարդու, այդ թվում՝ վրացական «Թաբուլա» հեռուստաընկերության լրագրողի և փաստաբանի ձերբակալությամբ: Այս մասին հայտնում է «Նովոստի Գրուզիան»:
Վրաստանի ՆԳՆ տվյալներով, որը հատուկ հայտարարություն է տարածել, ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել ճանապարհի երթևեկելի մասը ազատելու ոստիկանության օրինական պահանջին և վիրավորել են ոստիկաններին ու անցորդներին:
Թբիլիսիի քաղաքային դատարանը Թբիլիսիում հատուկ գործողության գործով Բաչո Ախալայայի դատավճիռը կհրապարակի հոկտեմբերի 22-ին:
Հիշեցնենք, որ Վրաստանի ՊՆ նախկին նախարար Բաչո Ախալայան ձերբակալվել է 2012թ. նոյեմբերին ծառայողական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով: Նա մեղադրվում է նաև «անօրինական ազատազրկման», կտտանքների ենթարկելու համար: