Ռուսական ՕՕՕ «Սիթի» ընկերությունը հայտ է ներկայացրել «Open Gagnam style» արտահայտությունն իր նոր խմիչքների ապրանքանիշի անվանում դարձնելու համար: Այս մասին հաղորդում է Fedpost-ը:
Եկատերնբուրգի այս ընկերությունը հույս է հայտնել, որ կորեական YG Entertainment ընկերությունը, որը դեռևս այս տարվա օգոստոսին ԱՄՆ-ում Gagnam style ապրանքանիշի համար հայտ է ներկայացրել և այս անվան տակ ներառել է ապրանքների լայն տեսականի, դրա մեջ չի ընդգրկել ոչ մի տեսակի խմիչք` սկսած ոգելից խմիչքից վերջացրած հյութերով:
Stars & Brands գործակալության գործընկեր Վադիմ Կորմիլիցինը կանխատեսել է, որ ապրանքանիշը հայտնի չի լինի Ռուսաստանում:
«Youtube-ում դիտված տեսահոլովակների թիվը չի կարող երաշխավորել ամբողջական լսարան կամ դրա «հավատարմությունը»: Օգտատերերը դիտեցին և մոռացան: Չպետք է հավասարության նշան դնել երգի որևէ տողի և արտադրանքի միջև, որն այդ անվան տակ հանդես կգա»,- հավելել է Կորմիլիցինը:
Բացի այդ, շատերը կարծում են, որ «Gagnam style»-ի ժամանակն արդեն անցել է:









































