Հռոմի «Լացիո»-ի հարձակվող Մաուրո Սարատեն շատ մոտ է «Ջենոա»-ի հետ պայմանագիր կնքելուն, հայտնում է Football Italia-ն:
Հնարավոր գործարքի պայմանները դեռևս չեն բացահատվում, ինչպես նաև չի նշվում, թե ինչպիսի պայմանագիր է կնքելու խաղացողը ակումբի հետ: Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ կային, թե Սարատեի ծառայություններով հետաքրքրվում է «Սպարտակ»-ը, սակայն վերջինս ձեռք բերեց Յուրա Մովսիսյանի տրանսֆերը:
Իտալիայի առաջնության ներկա խաղարկությունում Սարատեն մասնակցել է միայն մեկ խաղի:











































