Սերբ թենիսիստ Յանկո Տիպսարևիչը դուրս է եկել Աբու-Դաբիի ցուցադրական մրցաշարի կիսաեզրափակիչ: Մարզիկը 6:3, 6:4 հաշվով առավելության է հասել բրիտանացի Էնդի Մարեյի նկատմամբ:
Մրցաշարի կիսաեզրափակչում Տիպսարևիչն ուժերը կչափի իսպանացի Նիկոլաս Ալմագրոյի հետ:
Յանկոն իր մարզական կարիերայի ընթացքում երեք տիտղոս է նվաճել: 245 հանդիպումներում նա առավելության է հասել մրցակիցների նկատմամբ, իսկ 192-ում ուժեղ են գտնվել հակառակորդները:








































