Հոլիվուդյան խոշոր կինոընկերությունների աշխատակիցները ներբեռնում են ցանցահենային կոնտենտ: Կինոարտադրության աշխատակիցները ամենից շատ են բողոքում ցանցահենության դեմ, որը մեծ վնասներ է հասցնում իրենց, սակայն դեմ չեն «գողանալ» ֆիլմերի անօրինական պատճեններ, սերիալներ, խաղեր, հաղորդում է TorrentFreak-ը:
Փորձագետները հետազոտությունն անցկացրել են ScanEye ծրագրի օգնությամբ, որը կարող է անսխալ պարզել, թե այս կամ այն IP-հասցեով ինչ ֆայլեր են ներբեռնվել համակարգչի մեջ: Ցանցահենության մեջ բռնացրել են Paramount Pictures-ին, Warner Bros. Entertainment-ին, Sony Pictures-ին, Walt Disney-ին и 20th Century Fox-ին:
Օրինակ՝ 20th Century Fox հասցեների վրա ներբեռնվել է Jeff, Who Lives at Home ֆիլմը, «90210» հեռուստասերիալի սերիաներից մեկը և Hollywood Squares խաղը:
Վերոնշյալ ստուդիաները մտնում են Կինոընկերությունների ամերիկյան ասոցիացիայի մեջ, որը պայքարում է համացանցի միջոցով ֆիլմերի անօրինական տարածման դեմ:









































