2011 թվականի հունվար-փետրվարին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 109.5 մլրդ դրամի ծախսեր` կազմելով եռամսյակային ծրագրի 52.4% ը: Այս մասին ասվում է Ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ: Մասնավորապես` 102.3 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 7.1 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները:
Հաշվետու ժամանակահատվածում 1.1 մլրդ դրամի ծախսեր են կատարվել պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին` կազմելով ծրագրվածի 40% ը: 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 3.1% ով կամ 3.3 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է այլ ծախսերի, կենսաթոշակների և պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերման ծախսերի աճով:










































