Friday, 03 05 2024
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Հնդկաստանի քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները
Պատգամավորները հանդիպում են ունեցել Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնականի հետ
11:30
ԱՄՆ-ն ձգտում է միավորել Իսրայելի, Սաուդյան Արաբիայի ու Գազայի ապագան
Դուք չեք տալիս հստակ գնահատականներ. թաքնվում եք իրավաբանական շնչահեղձ անող բառերի հետևում
Ստալինի ժամանակ քաղաքական գործիչների վրա քրեական հոդված էին կարում․ հիմա էլ նույնը դուք եք անում
Գտե՞լ եք, իհարկե՛ չեք գտել էդ տղային ստորացնողին. սա սև խարան է այս իշխանության վրա
Կսահմանվեն Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները
10:45
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
10:30
Նավթի գներ- 02-05-24
10:15
Ուկրաինայի էներգոհամակարգի կեսից ավելին վնասված է. Կուլեբա
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 10։00
Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենան շրջվել է
Վրաստանը շրջադարձ է կատարում. գործընթացը վաղուց էր սկսվել, այժմ ձևակերպվում է
Կամո Ցուցուլյանը հանձնարարել է վեր հանել և լուծել խնդիրները
Իսրայել-Պաղեստին՝ 2 պետությունների բանաձևը մտնում է օրակարգ
Սպասվում են տեղումներ
Բաքուն պետք է իմանա, որ հակահարված կստանա. միայն սահմանազատումը անվտանգություն չի երաշխավորի
ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան. «Ժողովուրդ»
Ճանապարհից երեւում են նշաձողերը. «Հրապարակ»
Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ. «Ժողովուրդ»
70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը. «Ժողովուրդ»
ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի. «Հրապարակ»
Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»
Ի՞նչ է որոշել Էրդողանը
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Եթե Մոսկվան շարունակի ամրապնդել ռազմական ներկայությունը տարածաշրջանում, Ադրբեջանն ու Ռուսաստանը կբախվեն. ադրբեջանցի փորձագետ

Եթե Ռուսաստանը շարունակի ամրապնդել ռազմական ներկայությունը տարածաշրջանում. Ադրբեջանն ու Ռուսաստանը կբախվեն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բաքվի Քաղաքական ինովացիաների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն, ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան Մուբարիզ Ահմեդօղլուն:

Նա նշեց, որ Ադրբեջանում շատերը ոչ միայն մտավախություններ ունեն կապված Ռուսաստանի քաղաքականության հետ, այլև ռուսատյաց են: Ըստ նրա՝ շատերին է անհանգստացնում Ռուսաստանի ռազմական ներկայության ընդլայնումը Հարավային Կովկասում և Հայաստանում:

«Դա վտանգում է Ադրբեջանի ազգային շահերը ևս: Այն, ինչ Ռուսաստանն իրականացնում է Կովկասում` ի վերջո Ադրբեջանին հրահրում է լարվածության, քանի որ Ադրբեջանի և Ռուսաստանի շահերը բախվելու են: Ադրբեջանը իրեն համարում է տարածաշրջանի լիդեր երկրներից մեկը, ձգտում է տարածաշրջանում համագործակցության և ազդեցության ընդլայնման, ինչը նաև Ռուսաստանի նպատակն է, իսկ դա, ի վերջո, խոչընդոտում է նաև Ադրբեջանի զարգացմանը: Ադրբեջանին անհանգստացնում է նաև, որ Ռուսաստանը զենք է վաճառում և Ադրբեջանին, և Հայաստանին»,- մեկնաբանեց Մուբարիզ Ահմեդօղլուն:

Հիշեցնենք, որ The Guardian-ի հոդվածում ասվում է, որ Մոսկվան պատրաստվում է ընդլայնել իր ռազմաօդային բազաները Հայաստանում և Ղրղըզստանում, ինչպես նաև ծրագրում է կործանիչների համար Արևելյան Բելառուսում 2016թ. ավիաբազաներ կառուցել: Այս մասին ասել է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար Վիկտոր Բոնդարյովը:

Հայաստանը, Ղրղըզստանը և Բելառուսն անվտանգության ազատ դաշինքի անդամներ են, որը գլխավորում է Ռուսաստանը, և հայտնի է որպես Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպություն: Այն արագացրեց ՀՕՊ միասնական համակարգի ստեղծման տեմպերը, քանի որ ուկրաինական ճգնաժամը նոր խթան է տվել Արևմուտքի ուժային բլոկի՝ ՆԱՏՕ-ի զարգացման համար՝ ասվում է հոդվածում:

Դեռ մինչ Ուկրաինայում հակամարտությունը՝ Ռուսաստանը, նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ, զգալի ջանքեր է գործադրել, որպեսզի վերականգնի իր պատմական ռազմական ներկայությունն Արևելյան Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում, Արկտիկայում և այլ երկրներում: Այժմ բանակցություններ են տարվում Վիետնամի, Կուբայի, Վենեսուելայի և Նիկարագուայի հետ ռուսական ռազմավարական ռմբակոծիչների համար բազաների կառուցման վերաբերյալ՝ գրում է թերթը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում