Ամերիկացի հայտնի երգչուհի Ջանեթ Ջեքսոնը գաղտնի նշանվել է կատարացի միլիարդատեր Վիսամ Ալ Մանայի հետ, որի հետ հանդիպում էր 2010-ից` հաղորդում է Daily Mail-ը:
Պարբերականի հաղորդմամբ՝ 37-ամյա գործարարը 46-ամյա երգչուհուն նվիրել է «մեծ, թանկարժեք մատանի», որը նա «շատ է վախենում կորցնել»: Հարսանիքը կայանալու է Կատարում` հաջորդ տարվա գարնանը:
Ջանեթ Ջեքսոնը 2009թ. հունիսի 25-ին մահացած փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի փոքր քույրն է:
Billboard ամսագրի վարկածով՝ նա փոփ երաժշտության ամենաշատ վարձատրվող երգչուհիներից է:






































