DoSomething.org-ի կազմած 2012-ի բարերար աստղերի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Թեյլոր Սվիֆթը: Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը՝ նշելով, որ կազմակերպությունը երիտասարդներին կոչ է անում զբաղվել սոցիալական բարեփոխումներով:
23-ամյա փոփ-քանթրի երգչուհին և երգահանը տարեսկզբին 4 մլն էր նվիրաբերել Թենեսի նահանգի շրջկենտրոն հանդիսացող Նեշվիլ քաղաքի Քանթրի երաժշտության փառքի սրահում և թանգարանում կրթական կենտրոն կառուցելու համար` չհաշված նրա կողմից իրականացվող հսկայական աշխատանքը քաղցկեղով տառապող երիտասարդների համար:
Երկրորդ տեղում Մայլի Սայրուսն է, որը հայտնի է Saving SPOT! Rescue կազմակերպությանն արած իր նվիրատվությամբ: Վերջինս զբաղվում է կենդանիներին ապաստան տրամադրելու հարցերով: Եռյակը եզրափակում է Չենինգ Տատումը:
Տասնյակում ընդգրկված են նաև Լեդի Գագան (4-րդ հորիզոնական), Ջասթին Բիբերը (5), Pink-ը (7), Սելենա Գոմեսը (9): Jay-Z-ն ու Բեյոնսեն 11-րդ տեղում են:









































