Ադրբեջանական Salam News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի էներգետիկայի ու արդունաբերության նախարար Նատիգ Ալիևը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է վրաց-ադրբեջանական համատեղ էներգետիկ նախագծերի իրագործման խնդրին.
«Մենք մեր առջև առաջադրանք ենք դրել ստեղծել էներգետիկ միջանցք մինչև Թուրքիա: Մենք կատարել ենք մեր ողջ տարածքում էլեկտրահաղորդագծերի անցկացման վերաբերյալ մեր պարտավորությունները: Մենք նաև որոշակի աշխատանք ենք իրականացրել Վրաստանի տարածքում:
Դա մեզ հնարավորություն կտա արտահանել էլեկտրաէներգիա: Ադրբեջանի ու Վրաստանի միջև արդյունավետ համագործակցությունը հենված է փոխադարձ հարգանքի ու վստահության վրա»: