Վաղը կկայանա ՀՀ ՏՄՊՊՀ-ի նիստ, որի ընթացքում կներկայացվեն մարտի 12-ին «Լուսակերտ» ընկերության նկատմամբ հարուցված վարույթի արդյունքները:
Նշենք, որ 2010թ.-ի դեկտեմբերին ձվի շուկայում ստեղծված իրավիճակի հետևանքով Հանձնաժողովը ուսումնասիրություն էր սկսել, որի ընթացքում, ի թիվս այլ միջոցառումների, նաև ստուգումներ էր իրականացրել տվյալ շուկայում աշխատող ընկերություններում:
Ամփոփելով կատարված ուսումնասիրությունների և ստուգումների արդյունքները` Հանձնաժողովը որոշում էր կայացրել վարչական վարույթ հարուցել «Լուսակերտ» ՍՊԸ-ի նկատմամբ:








































