Պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների հաշվին կատարվող արտասահմանյան արժույթով ներդրումների առավելագույն չափը չպետք է գերազանցի տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընդհանուր ակտիվների 40 %-ը, իսկ ոչ փոխարկելի արտասահմանյան արժույթով կատարվող ներդրումների առավելագույն չափը չպետք է գերազանցի տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընդհանուր ակտիվների 3 %-ը: Այս սահմանափակումները կառավարությունը նախատեսում է ընդունել առաջիկա նիստում:
Ընդ որում, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները որպես ավանդ կարող են ներդրվել միայն այնպիսի օտարերկրյա բանկում, որն ունի առնվազն Ստանդարտ և Փուրզի «ԲԲԲ» խմբի` «ԲԲԲ», Մուդիզի «Բաա» խմբի` «Բաա3» կամ Ֆիթչի «ԲԲԲ» խմբի` «ԲԲԲ-» վարկանիշ:
Հիշեցնենք միայն, որ կենսաթոշակային բարեփոխումների կամավոր կուտակային բաղադրիչի մեկնարկը պաշտոնապես հայտարարվել էր 2011 թ.: Իսկ դաշտը մինչ օրս կանոնակարգված չէ:






































