Monday, 29 06 2026
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը

Ոչ իշխանականները նախապատրաստվում են վավերացմանը

Ոչ իշխանական ուժերի երեկ տեղի ունեցած խորհրդարանական խորհրդակցությունից հետո ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը ասել է, որ քննարկվել է առաջիկա խորհրդարանական ռազմավարության հարցը, և չի բացառվում նաև բոյկոտի կիրառումը, սակայն առաջիկա քառօրյայի ընթացքում բոյկոտ չի լինի:

Այնուամենայնիվ, բոյկոտի գաղափարի հրապարակ նետումը հետաքրքրական է մի իրադարձության կոնտեքստում, որը սպասվում է առաջիկայում: Խոսքը վերաբերում է հայաստանյան խորհրդարանում Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացմանը, որը ստորագրվեց հոկտեմբերի 10-ին Մինսկում: Պայմանագիրը պետք է վավերացվի խորհրդարանում, իսկ ոչ իշխանական ուժերն, ըստ էության, այս կամ այն կերպ կողմ են արտահայտվել այս պայմանագրին, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը և այն հայտարարել են անշրջելի:

Ճիշտ է, Րաֆֆի Հովհաննիսյանն է կարծես թե դեմ արտահայտվել, սակայն սա էլ իր հերթին իրավիճակը հետաքրքրական է դարձնում խորհրդարանական վավերացումից առաջ, որովհետև քվեարկության ընթացքում ոչ իշխանական ուժերը չեն կարող միասնական քվեարկել: Եվ բնականաբար մնում է բոյկոտի տարբերակը: Սակայն, ընդհանուր առմամբ, այդ տարբերակի անհրաժեշտությունը բնականաբար «Ժառանգության» տարբեր դիրքորոշմամբ չէ, որ պայմանավորված է: Խնդիրը ավելի խորն է:

Ոչ իշխանական ուժերը կողմ են ԵՏՄ-ին, սակայն խուսափում են այս մասին ուղիղ հայտարարել: Բայց խորհրդարանական վավերացման գործընթացում խուսանավելը շատ դժվար կլինի, և արդեն հարկ կլինի հստակ դիրքորոշում արտահայտել Սերժ Սարգսյանի քայլի կապակցությամբ, Հայաստանի սուվերենությունը հանձնելու կապակցությամբ: Կողմ արտահայտվելը կնշանակի, ըստ էության, մեղսակցությունը պաշտոնապես ստանձնել, դեմ լինելը կնշանակի Ռուսաստանին, Պուտինին բարկացնել:

Եվ հենց այս նկատառումներով էլ, ըստ էության, քառյակը դիտարկում է խորհրդարանական աշխատանքների բոյկոտի տարբերակը, որովհետև զուտ այդ հարցի բոյկոտն էլ, ըստ էության, կարող էր վատ ընկալվել Ռուսաստանի կողմից, և ուրեմն կարիք կար առավել լայն բոյկոտի նախապատրաստման, համենայնդեպս, որպեսզի երբ ավելի լավ կամ հարմար որոշում չկայացվի, կիրառվի բոյկոտը, սակայն այնպես, որ տպավորություն չստեղծվի որ հենց տվյալ հարցն են բոյկոտում, այլ խորհրդարանական աշխատանքները ընդհանրապես:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում