Թունիսի բնակիչը մահացել է հավի 28 հում ձու ուտելուց հետո: Այս մասին հաղորդել է Agence France-Presse-ը՝ հղում կատարելով թունիսյան լրատվամիջոցներին:
Ինչպես նշվում է, միջադեպը տեղի է ունեցել Կաիրուան քաղաքում: 20-ամյա Դաու Ֆատնասին գրազ է եկել իր ընկերների հետ, որ միանգամից կարող է ուտել 28 հում ձու: Ֆատնասին հաղթել է գրազը, սակայն վերջում ցավեր է զգացել ստամոքսում:
Նրան շտապ հոսպիտալացրել են, սակայն հիվանդանոց հասնելուց հետո բժիշկները արձանագրել են նրա մահը:
Թե որքան է եղել գրազի չափը` չի հաղորդվում:









































