Կանադական Մոնրեալում գտնվող Hadio հագուստի խանութը վաճառել է Ադոլֆ Հիտլերի պատկերով մարզաշապիկներ՝ հայտնում է CBC-ն: Անսովոր պատկերով հագուստը «հայտնաբերել է» գնորդ Սյերա Հոլցը:
Նրա խոսքով՝ մարզաշապիկներից մեկի վրա Հիտլերի պատկերն ուղեկցվել է հետևյալ գրությամբ. «Չափազանց արագ՝ ապրելու համար, չափազանց երիտասարդ՝ մեռնելու համար»:

Խանութում նաև վաճառվել է մարզաշապիկ, որի վրա ֆյուրերի ձեռքի սվաստիկան փոխարինված է եղել սրտի պատկերով:
Խանութի աշխատակիցը լրագրողներին ասել է, որ մարզաշապիկները կոչված են ծաղրելու Հիտլերին, ոչ թե փառաբանելու:









































