Հայտնիները լքում են իրենց շքեղ առանձնատներն ու տարածություններ հաղթահարում, որպեսզի ամանորյա օրերն իրենց մտերիմների, սիրելիների հետ անցկացնեն, հայտնում է starbloid.com-ը:
Ոմանք շքեղ տոնական երեկույթներ են կազմակերպում, մյուսներն իրենց երեխաների հետ ձնեմարդ են պատրաստում: Us Weekly ամսագրի խմբագիրները հետաքրքրվել են, թե ինչպես են որոշ աստղեր նշում տոները:
Քիմ Քարդաշյանը Նոր տարին դիմավորել է իր ընկերոջ՝ Քանյե Ուեսթի հետ:
Նրանք զվարճացել են ամենամյա երկույթի ժամանակ, որը կազմակերպում է Քիմի մայրիկը՝ Քրիս Ջենները: «Մայրիկս ամեն տարի հրաշալի ամանորյա երեկույթ է կազմակերպում: Նոր տարվա նախորդ օրը գիշերը մենք տանն ենք անցկացնում, առավոտյան ժամը վեցին սկսվում է նվերների հանձնումը: Բոլոր աղջիկները նախաճաշ են պատրաստում: Հետո բասկետբոլ ենք դիտում: Դա իսկական ընտանեկան տոն է»,- E! News-ին պատմել է Քիմի 25-ամյա եղբայր Ռոբ Քարդաշյանը:

Նինա Դոբրև և Իեն Սոմերհոլդերը եղևնին գնել են դեռ դեկտեմբերի 4-ին: Այս զույգը հանդիպում է արդեն երկու տարի:

Ֆերգին՝ իր ամուսնու՝ Ջոշ Դյուամելի հետ տոնը նշում է Լոս Անջելեսում:

«Մայրս հատուկ ինձ համար հնդկահավով և անյուղ կաթնաշոռով լազանյա կպատրաստի»,- պատմել է Ֆերգին: Հետո բացում ենք նվերներն ու սկսվում է զվարճանքը: Մեր ընտանիքը շատ աշխույժ է:
Ջենիֆեր Լոուրենսը Նոր տարին դիմավորում է իր ընտանիքի հետ հարազատ Լուիսվիլլ քաղաքում:

«Հենց նոր եղբայրս էլեկտրոնային փոստով գրել է, որ մենք կկրակենք ափսեների վրա: Նա այնպիսի վայր է գտել, որտեղ մենք կարող ենք կրակել, հետո ընթրել»,- 22-ամյա Լոուրենսն ասել է բրիտանական The Guardian ամսագրին:
Քեյթ Հադսոնն Ամանորին Կոլորադո է մեկնում: Դերասանուհին ամեն տարի մեկնում է Կոլորադո, որտեղ անցել է իր մանկությունը:

«Նոր տարուն գալիս է ամբողջ ընտանիքը՝ եղբայրներս երեխաների հետ: Մենք հավաքվում ենք, իրար նվերներ ենք նվիրում, երեխաները սահում են չմուշկներով, իսկ մենք տաք կակաո ենք խմում»,- ասել է նա Access Hollywood-ին:









































