Market Watch-ի վարկածով ԱՄՆ-ի ամենահարուստ 10 քաղաքների վարկանիշում առաջին տեղում են Կալիֆոռնիայի Սան Խոսե և Սաննիվեյլ քաղաքները:
Սան Խոսեում ընտանեկան միջին եկամուտը կազմում է 90.737 դոլար, գործազրկությունը 8.6 տոկոս է, իսկ աղքատությունը կազմում է 10.8 տոկոս:
8-րդ հորիզոնականում է Օբամայի հայրենի Հոնոլոլու քաղաքը (Հավայա նահանգ): Այստեղ միջին ընտանեկան եկամուտը կազմում է 71.404 դոլար: 976.372 բնակիչ ունեցող քաղաքում գործազրկության մակարդակը կազմում է 5.2 տոկոս, իսկ աղքատության մակարդակը՝ 10.3 տոկոս:




















































