Հայդի Քլումը կթողարկի ներքնազգեստի Heidi Klum Intimates շարքը: Մոդելը կդառնա շարքի դեմքն ու ստեղծագործական տնօրենը: Նա պայմանագիր է կնքել Bendon բրենդի հետ, հայտնում է elle.ru-ն:
Այս տարեվերջին կավարտվի նորզելանդական բրենդի և Էլ Մաքֆերսոնի բազմամյա համագործակցությունը, որին կփոխարինի մեկ այլ սուպերմոդել՝ Հայդի Քլումը:
Մաքֆերսոնն իր հերթին կշարունակի աշխատանքը այլ ընկերությունում:
Հունվարին Heidi Klum Intimates ներքնազգեստի հավաքածուն կհայտնվի աշխարհի 2000 երկրում, ներառյալ Selfridges, Nordstrom ու Bloomingdale’s բրենդները: Ներքնազգեստի գները կտատանվեն 59-99 դոլարի սահմաններում:








































