Նյու Յորքի 26-ամյա բնակչուհի Ամանդա Ռեյսն անգործ է մնացել, երբ որոշել է խզել հարաբերություններն իր ղեկավարի հետ, որովհետև նրան կոպիտ սեքսն է դուր եկել: Իսկ մանկական խաղալիքների խանութներից մեկում որպես վաճառողուհի աշխատող Ամանդան, ի տարբերություն իր ղեկավարի, կոպիտ սեքսին դեմ է եղել, հայտնում է novostiua.net-ը:
Նրանց սիրավեպը սկսվել է մոտ կես տարի առաջ: Այդ հարաբերությունների սկսվելուց ի վեր Ամանդայի աշխտավարձը կրկնապատկվել է, ձեռնտու սիրեկանը վճարել է նրա բնակարանի վարձը, նրան բավականին թանկ նվերներ է գնել:
Բայց վերջին ժամանակներս, Ամանդայի խոսքով, իր սիրեկանը տարվել է կոպիտ սեքսուալ խաղերով՝ սկսել է նրան ապտակել, ծեծել ու կծել: Երբ նա սիրեկանին պատմել է նրանից հեռանալու իր մտադրության մասին, տղամարդն առանց երկար մտածելու նրան հեռացրել է աշխատանքից: Ամանդան այս որոշումն անարդար է համարել ու դիմել դատարան: Աշխատանքից հեռացնելու և սեքսի ժամանակ կոպիտ վերաբերմունքի մասին գործը դեռ չի քննվել:











































