Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

ԵՄ-ն ցանկանում է ամրացնել Հայաստան-ԵՄ գործակցությունը այն ոլորտներում, որոնք համատեղելի են ԵՏՄ-ի հետ

Մինչ այս Հայաստանի և ԵՄ-ի միջև եղել են միայն ընդհանուր շփումներ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԵՄ ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Պիտեր Ստանոն՝ անդրադառնալով Բրյուսելում Հայաստանի և Եվրոպական միության պատվիրակությունների միջև նոյեմբերին կայանալիք հանդիպմանը:

Նա նշեց, որ հանդիպման օրակարգի մանրամասները քննարկվում են: Սակայն, ըստ նրա, հանդիպումը կկենտրոնանա ներկայում Հայաստան-ԵՄ հարաբերությունները տարբեր կողմերից առաջ մղելու վրա, երբ Հայաստանը ստորագրել է Եվրասիական միությանը միանալու մասին պայմանագիրը, նաև այն հարցին, թե ինչպես խթանել երկկողմ հարաբերությունները՝ հաշվի առնելով Հայաստանի նոր միջազգային պարտավորությունները:

Նրա համոզմամբ՝ ԵՄ-ին հետաքրքրում են Հայաստանի նոր հանձնառությունները, որոնք բխում են այս պայմանագրի ստորագրումից:

Հարցին՝ արդյոք Հայաստանն արդեն ներկայացրե՞լ է իր առաջարկները ԵՄ-ին, նա պատասխանեց, որ եղել են միայն ընդհանուր փոխանակումներ և ավելի կոնկրետ առաջարկները առջևում են:

«Ամենակարևորը, որ կողմերը հանձնառու են հարաբերությունները շարունակելու: Միևնույն ժամանակ ԵՄ-ում Հայաստանի նորանշանակ դեսպանը վերահաստատել էր Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու խորացնել Հայաստան-ԵՄ երկկողմ հարաբերությունները: ԵՄ-ն ցանկանում է ամրացնել Հայաստան-ԵՄ համագործակցությունը բոլոր այն ոլորտներում, որոնք համատեղելի են Եվրասիական տնտեսական միությանը: Պոտենցիալ ոլորտների ողջ ցանկն ամրագրված է նոյեմբերին Վիլնյուսում կայացած գագաթնաժողովի ժամանակ ընդունված Հայաստան-ԵՄ փաստաթղթում»,- ասաց Պիտեր Ստանոն՝ շարունակելով, որ ակնհայտորեն այս ամենը պետք է լավ հարմարեցվի Հայաստանի պարտավորություններին, որոնք բխում են անդամակցության համաձայնագրից:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ից կսկսի գործել Եվրոպական հանձնաժողովի նոր կազմը, որում հանձնակատար Ֆյուլեն ընդգրկված չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում