Apple ընկերությունը iBooks-ում սխալմամբ հրապարակել է iOS 8 օպերացիոն համակարգով iPad պլանշետների օգտագործման հրահանգները, ինչպես նաև դեռևս չներկայացված iPad Air 2 և iPad mini 3 պլանշետների լուսանկարները: Փնտրվող տեղեկատվությունը մինչ այժմ հասանելի էր iTunes-ում:
Արտահոսքի համաձայն՝ նոր պլանշետներն իսկապես կունենան մատնահետքերի Touch ID սքաներ: Բացի այդ, հրահանգներում տեղեկություն կա այն մասին, որ iPad Air 2-ի տեսախցիկը կունենա սերիական նկարահանման ռեժիմ՝ Burst Mode:










































