Երիտասարդ հրաշագործ Հարի Փոթերի մասին բեսթսելլերների շարքի հեղինակ, բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը սցենարներ է գրում երեք ֆիլմերի համար, որոնց նկարահանումերով կզբաղվի ամերիկյան Warner Brothers կինոընկերությունը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Ստուդիան երեք ֆիլմերը կթողարկի 2016, 2018 և 2020 թվականներին՝ հիմնված հայտնի հեղիակ Ջոան Ռոուլինգի օրիգինալ սցենարների և որպես սցենարիստ՝ նրա դեբյուտային աշխատանքի՝ «Ֆանտաստիկ գազաններն ու նրանց բնակության վայրերը» գրքի վրա»,- ասվում է կինոընկերության հաղորդագրությունում:
Առաջին ֆիլմի գործողությունները տեղի կունենան Նյու Յորքում: Գլխավոր հերոսը հրաշագործ Նյուտ Սկամանդերն է: Այդ ֆիլմի ռեժիսորը կլինի Դևիդ Յեյթսը, մյուս երկուսի ռեժիսորների անունները չեն հստակեցվում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ֆանտաստիկ գազանների» հիման վրա ֆիլմը կդառնա առաջինը նման ֆիլմերի շարքում:







































