Դիզայնի Antrepo ստուդիայի հիմնադիրը, ով հանդես էր գալիս մինիմալիզմի և գաղափարների «մաքրության» օգտին, փաթեթավորման օրիգինալ դիզայն է առաջարկել մի քանի հանրահայտ արտադրանքների համար: Դրանց թվում հայտնվել է Nutella շոկոլադի պաստան, Pringles չիպսերը, Nesquik կակաոն, Lindt շոկոլադը և մի շարք այլ հայտնի արտադրանքներ:

Minimalist Effect in the Maximalist Market անվանումով ակցիան մեծ համբավ ձեռք բերեց համացանցում: Հանդիսատեսին առաջարկվել է համեմատել երեք նկարներ՝ փաթեթավորման օրիգինալ դիզայն, միջանկյալ փաթեթավորումը որոշ ճանաչված տարրերով և վերջնականապես փոփոխված դիզայն, որի շնորհիվ ճանաչված բրենդը դժվար է հիշել: Նման կերպով յուրաքանչյուրը կարողացել է մասնակցել քվեարկությանը՝ ընտրելով դուր եկած տարբերակը:

«Մեր վերջին նախագիծը իրերի պարզության մասին է: Մենք փորձում ենք այլընտրանք գտնել միջազգային որոշ բրենդերի սովորական փաթեթավորումների համար: Մենք համարում ենք, որ գրեթե յուրաքանչյուր մթերք հավելյալ ձևափոխման կարիք ունի դեպի ավելի պարզեցում»,- նախագծի վերաբերյալ հաղորդել են Antrepo ստուդիայում:

Antrepo-ի հիմնադիրը թուրք Մեմետ Գոզետլիքն է, ով բազմաթիվ մրցանակների դափենկիր է:









































