Լոնդոնի «Արսենալ»-ի ֆրանսիացի մասնագետ Արսեն Վենգերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կկարողանա ծախսել 20 մլն ֆունտ, տեղեկացնում է The Telegraph-ը:
Ըստ աղբյուրի` «զինագործներ»-ի ղեկավարությունը Վենգերին 20 մլն ֆունտ կտրամադրի, որպեսզի վերջինս կարողանա գնել թիմում վնասվածքներ ունեցող ֆուտբոլիստների փոխարինողներին:
Հիշեցնենք, որ «Արսենալ»-ի կազմում վնասվածքներ ունեն Մեսութ Օզիլը, Օլիվյե Ժիրուն, Մատյե Դեբյուշին, Լորան Կոսյելնի, Միկել Արտետա, Աարոն Ռեմսին, Յայա Սանոգոն, Տոմաս Ռոսիցկին, Դավիդ Օսպինան և Դենի Ուելբեկը:










































