Գերմանիայի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Լուկաս Պոդոլսկին հայտարարել է, որ ընտրանու վերջին երկու խաղերն ավելի շատ անհաջողության պատճառով էին, քան խաղային ճգնաժամի, տեղեկացնում է Goal.com-ը:
«Սպասելի էր, որ մամուլն այս ամենը կվերագրի խաղային ճգնաժամի: Ոչ ոք չէր սպասում, որ մենք երկու խաղում ընդամենը մեկ միավոր կվաստակենք:
Վատ խաղ ցույց չենք տվել, և սա ֆուտբոլ է, որտեղ ամեն ինչ հնարավոր է: Հնարավոր է, որ մեզ պարզապես չօգնեց ֆուտբոլային բախտը»,- հայտարարել է Պոդոլսկին:
Հավելենք, որ Գերմանիայի ազգային հավաքականը վերջին երկու խաղերում պարտվել է Լեհաստանի (0-2) հավաքականին և ոչ-ոքի խաղացել Իռլանդիայի ընտրանու հետ:






































