Նախօրեին Փերիս Հիլթոնին նկատել են Բևեռլի Հիլզի Barney’s-ում: Նորաձև սև-սպիտակ հավաքածուն Հիլթոնը լրացրել է «մորթե աքսեսուարով»՝ փոքրիկ շնիկ Արքայազնով, որը Փերիսը ձեռք է բերել ընդամենը մեկ ամիս առաջ, գրում է Spletnik.ru-ն:
Կարճ կիսաշրջազգեստը, սպիտակ տոպը, սև կարդիգանը նա լրացրել է սև զուգագուլպաներով և Chanel-ի պայուսակով:
Լուրերի համաձայն՝ Փերիսը Արքայազնին 13 հազար դոլարով է ձեռք բերել:




















































