«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը (այսուհետ` ԻԵՄ) կոչ է անում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի ընտրության մրցույթի մասնակիցներին օժանդակել ԻԵՄ-ին մրցույթի վերաբերյալ առավել համակողմանի զեկույց կազմելու նպատակով և այդ միջոցով իրենց ներդրումն ունենալ մրցույթի արդարության և թափանցիկության ապահովման գործում:
Այդ նպատակով առաջարկում ենք հավակնորդներին.
1. Դիմել մրցութային հանձնաժողովին իրենց հարցազրույցի տեսաձայնագրությունները ստանալու խնդրանքով
2. Դիմել հանձնաժողովին մրցույթի ընթացքում ձեռք բերված կամ կազմված՝ իրենց վերաբերող փաստաթղթերը, մասնավորապես՝ գնահատման արձանագրությունները, հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի գնահատման արդյունքները, ինչպես նաև լեզվի մասնագետների կատարած նշումները (ՆՀ-199-Ն հրամանագրի հավելված կարգի 32-րդ կետի) ստանալու խնդրանքով:










































