Սմոլենսկի փոխքաղաքապետ Ալեքսանդր Բոչկարյովը հրաժարական է տվել ղեկավարության հետ հակասության պատճառով, որը առաջացել է, քանի որ նա չի ցանկացել պարել նախատոնական երեկոյի ժամանակ:
Բոչկարյովի խոսքերով՝ իրեն դատապարտել է քաղաքապետ Նիկոլայ Ալաշևը, որից հետո ինքը որոշել է խզել հեռանալ պաշտոնից:
«Այն պահին, երբ սկսվեց երաժշտությունը, Նիկոլայ Նիկոլաևիչը բարձրացավ տեղից և բարձր հայտարարեց՝ պարում են բոլորը: Տեսնելով, որ ես չեմ պարում, նա շատ զարմացավ, քանի որ «հրամանը» բոլորին էր վերաբերում: Նա ինձ նկատողություն արեց ոչ հարհիր ձևով, իսկ վերջում էլ ավելացրեց՝ «Իսկ ընդհանրապես աշխատանքի դիմում գրիր»»,- պատմել է նախկին փոխքաղաքապետը լրագրողներին:
Սմոլենսկի քաղաքապետարանում Բոչկարյովն աշխատել է 2010-ից: