Ինչպես տեղեկացնում է բրիտանական DailyMail-ը, «Նյուքասլ»-ի ֆուտբոլիստ Դեմբա Բան ցանկանում է կարիերան շարունակել ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ում՝ չնայած ՔՓՌ-ի հետաքրքրությանը:
Դեմբա Բայի ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալ»-ն ու «Լիվերպուլ»-ը, սակայն ֆրանսիական գերհարուստ ՊՍԺ-ին հաջողվել է առավելության հասնել անգլիական ակումբների հետ պայքարում՝ ավելի գայթակղիչ առաջարկ անելով խաղացողին:
«ՊՍԺ-ին նայում եմ իբրև երկրպագու, իբրև աջակից:
Երբեք չեմ թաքցրել, որ հետաքրքրվում եմ այս ակումբով, մանկուց եմ սիրում ՊՍԺ-ն»,- ասել է Դեմբա Բան:










































