Wednesday, 24 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Երեքի սրտերը

ԲՀԿ-ից ու ՀԱԿ-ից հետո նախագահական ընտրությանը չմասնակցելու մասին հայտարարեց նաև ՀՅԴ-ն: Սա միանգամայն սպասելի էր, հատկապես հենց ՀԱԿ-ից ու ԲՀԿ-ից հետո: Սակայն այս երեք ուժերի դիրքորոշումների պարագայում հարց է առաջանում, թե չմասնակցելով ընտրություններին` ինչո՞ւ այդ ուժերը չեն հայտարարում բոյկոտի մասին:

Ընդհանրապես` չմասնակցությունը երկու պատճառ կարող է ունենալ կամ կարող է վկայել երկու բանի մասին. կամ սա իշխանությունների հետ գործարք է, կամ համաձայնեցված քաղաքականություն է: Բայց քաղաքականություն լինելու համար այն պետք է ամբողջանա բոյկոտի մասին կոչով, այլապես չմասնակցությունն արդեն դառնում է կամ գործարք, կամ էլ պարզապես տկարության, սնանկության վկայություն և ինքնախոստովանություն:

Այս տեսանկյունից ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի պարագայում, համենայնդեպս` մինչև հիմա, ինքնախոստովանությունն է գերակայում, քանի որ երեք ուժերն էլ, մեղմ ասած, չեն կարողացել իրենց որոշումների հիմնավոր, փաստարկված, ռացիոնալ բացատրություններ ներկայացնել:

Միևնույն ժամանակ, նրանց այս վարքագիծը շատ նման է՝ մեկը գրեթե կրկնում է մյուսին, ինչից ստացվող տպավորությունն այն է, որ այս ուժերն, այնուամենայնիվ, կարող են ունենալ համաձայնության մի աստիճան: Բայց հարցը` ինչ են անելու նրանք հետո, շարունակում է մնալ բաց: Միգուցե չեն ուզում բացել խաղաքարտերը: Դա էլ տարբերակ է: Սակայն եթե մինչև հիմա այս երեք ուժերը ինչ-որ բան պլանավորել են համատեղ և այն փակ են պահում, երբ արդեն սկսվել է թեկնածությունների առաջադրման գործընթացը, և այս իմաստով արդեն առաջիկա օրերի առումով ինտրիգը դառնում է ավելորդ, ապա այդ փակ լինելն արդեն դառնում է վտանգավոր: Այսինքն` ըստ ամենայնի, համատեղ պլանավորածը՝ եթե այն կա, ֆորս-մաժորային ինչ-որ զարգացում է, կամ էլ պարզապես ոչ մի համատեղ բան չկա, կամ համատեղ է ընդամենը ճահիճը կամ ամայությունը, որում հայտնվել են այդ կուսակցությունները:

Նորմալ քաղաքական համակարգում նմանօրինակ իրավիճակներ ուղղակի չէին կարող առաջանալ: Եվ առավել ևս աննորմալ է, երբ նման իրավիճակներ առաջացնում են այն կուսակցությունները և ուժերը, որոնք, իբր, հանդես են գալիս բաց համակարգի, բաց քաղաքականության օգտին:

Այսօր, որքան էլ պարադոքսալ թվա, իշխանությունն ավելի բաց է սկսել խաղալ, քան ընդդիմությունը: Եվ այստեղ միգուցե նաև առկա են բավական խորը հիմքեր: Խնդիրն այն է, որ իշխանությունները հասկացան` որպես քաղաքական ուժ ընդդիմության մասսայականության բուն պատճառը ոչ այնքան հանրությանը ընդդիմադիրների առաջարկներն են ու տեսակը, որքան իշխանությունների փակ համակարգը: Բավական էր այդ համակարգը իհարկե` ոչ ամբողջությամբ, բայց նկատելիորեն բացել, և ընդդիմությունը հայտնվեց գրեթե մերկացած վիճակում, ու այդ մերկությունը ծածկելու համար ինքը սկսեց դիմել արդեն փակ տեխնոլոգիաների:

Եվ այսօր պատահական չէ, որ քաղաքական բովանդակության և ձևի համադրության իմաստով ընդդիմությունն է հայտնվել գրեթե այն վիճակում, որում մի քանի տարի առաջ գտնվում էին իշխանությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում