ԴԱԻՇ արմատական խմբավորման զինյալները ծրագրում են Լիբիայում իսլամիստական շարժումների ներկայացուցիչների շարքում անցկացնել ֆուտբոլի միջազգային մրցաշար: Այս մասին հայտնում է Russia Today-ը՝ հղում անելով արաբական ԶԼՄ-ներին:
Առաջնությունը կկայանա Միջերկրական ծովի ափին՝ ահաբեկիչների կողմից վերահսկվող Դերնա քաղաքում: «Ծայրահեղական լիգայի» խաղերին առաջարկվում է մասնակցել «տակֆիրիստներին»՝ արմատականներ, ովքեր կռվում են տարբեր երկրներում: Լիբիայի իսլամիստներից բացի՝ ծրագրում են տարածաշրջան գալ ահաբեկիչներ Աֆղանստանից, Եգիպտոսից, Իրաքից և Սիրիայից:
ԴԱԻՇ-ը հայտարարում է, որ ահաբեկչական մրցաշարի մասնակիցները կխաղան իրենց կանոններով, որոնք չեն հակասում շարիաթի օրենքներին: Առաջնությունն ուղղված է արմատական քարոզչության խթանմանն ու երիտասարդներին ծայրահեղականների շարքեր ներգրավելուն:
ԴԱԻՇ-ն արդեն հիմնել է մրցաշարի կազմկոմիտե՝ դրանում ներառելով նախկին մարզիկների, ովքեր դարձել են խմբավորման կողմնակիցներ:












































