Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Ռիկարդու Կուարեժման շատ ուրախ է Դանիայի ընտրանու նկատմամբ տարած հաղթանակի համար:
«Միշտ երազել եմ Քրիշտաինու Ռոնալդուի հետ նույն թիմում խաղալ: Շատ հեշտ է կողք կողքի հանդես գալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի հետ»,- A Bola-ն մեջբերում է Կուարեժմայի խոսքերը:
Հիշեցնենք` անձամբ Ռոնալդուն վստահություն է հայտնել, որ Պորտուգալիայի ազգային թիմը «Եվրո-2016-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր կնվաճի:





































