Վերջին երկու օրերին ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») դիրքերին հասցվել է 22 ավիահարված: Արդյունքում Քոբանի քաղաքի վրա գրոհայինների հարձակումը դանդաղել է: Այս մասին ասվում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության կայքում:
«ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը շարունակում է ուշիուշով հետևել Քոբանիում իրավիճակին: Նշաններ կան, որ ավիահարվածները դանդաղեցրել են ԴԱԻՇ-ի հարձակումը»,- ասվում է հաղորդագրությունում:










































