ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ միջազգային կոալիցիայի նպատակը ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») արմատական խմբավորման լիովին ոչնչացումն է: Այս մասին նա հայտարարել է կոալիցիայի 20 երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ՝ գրում է Reuters-ը:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ անհրաժեշտ է հասնել այն բանին, որպեսզի այդ կազմակերպության գրոհայիններն այլևս սպառնալիք չներկայացնեն ինչպես տարածաշրջանի, այնպես էլ համաշխարհային հանրության համար:
«Ես խորապես մտահոգված եմ սիրիական Քոբանի քաղաքի վրա գրոհայինների հարձակումներով: ԱՄՆ-ը կաջակցի այդ հատվածում ավիահարվածներ հասցնելուն»,- ասել է Օբաման:
Օբաման ընդգծել է, որ ԴԱԻՇ-ի դեմ պայքարը երկար կտևի, և այդ ռազմական արշավը կունենա ինչպես հաջողություններ, այնպես էլ անհաջողություններ:











































