Անգլիական «Քուինզ Փարկ Ռեյնջերս»-ի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմը համալրել մի քանի ֆուտբոլիստով:
«Մենք դեռևս հեռու ենք պայքարից: Ես փորձելու եմ մի քանի ձեռքբերում անել: Ամեն դեպքում մեզ անհրաժեշտ կլինի ավելի բարձր աշխատավարձեր առաջարկել՝ որակյալ ֆուտբոլիստներ ունենալու համար:
Եթե ֆուտբոլիստն արդարացնում է ծախսերը, ապա խնդիր չկա»,- ասել է Ռեդնապը:







































